Իրանում ողբերգականորեն զոհված գլխավոր հյուպատոսի աճյունը բերվել է Ադրբեջան
  Իրանում ողբերգականորեն զոհված գլխավոր հյուպատոսի աճյունը բերվել է Ադրբեջան
13:02     25 05 2026    
Ադրբեջանի՝ Թավրիզում գլխավոր հյուպատոս Ռամիլ Իմրանովի աճյունը բերվել է մեր երկիր։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ հանգուցյալի հուղարկավորությունը տեղի է ունենալու Գյոյչայի շրջանում։

Նշենք, որ Ռ. Իմրանովը զոհվել է Ջուղա-Թավրիզ ավտոմայրուղու Մարանդ բնակավայրի մոտակայքում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, իր վարած մեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս