Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Բաքվում անցկացվող Քաղաքաշինության համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յալչըն Ռաֆիևը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն կշարունակի իր գործունեությունը՝ այս ժառանգությունը պահպանելու համար։
Բացի այդ, Յ. Ռաֆիևը անդրադարձել է նաև ազատագրված տարածքներում Ադրբեջանի առջև ծառացած դժվարություններին։
«Հակամարտություններից և բնական աղետներից հետո վերակառուցման աշխատանքներ սկսելու համար անհրաժեշտ են խաղաղ պայմաններ և ֆինանսական միջոցներ։ Ազատագրված տարածքներում Ադրբեջանի առջև ծառացած հատուկ դժվարությունները կապված են ականների խնդրի հետ։ Սա պահանջում է մեծ ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, դրա համար անհրաժեշտ է մեծ փորձ։ Սա այն հարցը չէ, որը գտնվում է վերակառուցում իրականացնող երկրի պատասխանատվության ներքո։ Սա մարդասիրական խնդիր է։ Որպեսզի մարդիկ չբախվեն այս խնդիրներին, միջազգային հանրությունը պետք է համատեղ կերպով աջակցի ականազերծման աշխատանքներին»։