Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Նա նշել է, որ Հայաստանը, որը մոտ 30 տարի ագրեսիվ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ, և այսօր ցուցադրում է միջազգային իրավունքին հակասող դիրքորոշում, հրաժարվում է երկու պետությունների սահմանների սահմանազատման գործընթացից, խոչընդոտում է եռակողմ հայտարարությունների կատարմանը.
«Ինչու՞ է լարվածությունը նվազեցնել ցանկացող երկիրը, մշտապես գնդակոծում Ադրբեջանի դիրքերը սահմանի երկայքով: Ինչու՞ չի արձագանքում սահմանի հարցով երկխոսության կոչերին: Մենք գիտենք պատասխանը. Հայաստանը դեռ տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին, չի ցանկանում ճանաչել, որ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգային սահմանների շրջանակներում: Մենք հայկական կողմի ուշադրությանն ենք հասցնում, որ տարածաշրջանում խաղաղությունը կարող է ապահովվել` երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության սկզբունքների պահպանման հիման վրա: Կայուն խաղաղություն կարելի է ապահովել միայն միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա: Ադրբեջանը արդեն 30 տարի հայտարարում է այդ դիրքորոշման մասին և առաջնորդվում է դրանով»: