Իլհամ Ալիևն ու Կավելաշվիլին անդրադարձել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերին
  Իլհամ Ալիևն ու Կավելաշվիլին անդրադարձել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերին
16:50     06 04 2026    
Ապրիլի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։

Հանդիպմանը ընդգծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից:

Նախագահները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության կապակցությամբ, մտքեր են փոխանակել հարաբերությունների հեռանկարների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Կավելաշվիլի  


Լրահոս