Դավիթ Բեկից 1-1,5կմ-ի վրա Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը. «Փաստինֆո»
 Դավիթ Բեկից 1-1,5կմ-ի վրա Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը.  «Փաստինֆո»
12:20     31 07 2021    
Ադրբեջանցիները Սյունիք մարզի Դավիթ Բեկ գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտեր չեն լինում, սադրանքների չեն դիմում, փոխարենը ամրապնդում են իրենց դիրքերը։

Սահմանից այն կողմ ադրբեջանցիները դեռ երեք ամիս առաջ ակտիվ շինարարություն էին իրականացնում։ Ադրբեջանական ԶՈՒ-երի քանակը համեմատաբար ավելի շատ է։

«Շարունակում են իրենց գործողությունները, ավելի են ամրապնդվում, մերի նման չէ, մի քիչ ավելի լավ է իրենցը։ Իրենց դիրքերը շատ չեն, բայց մեծ-մեծ են, քանակով շատ են դիրքավորված»,- ասել է վարչական ղեկավարը՝ նշելով, որ նրանց զինվորների թիվը գերազանցում է եւ մեզնից հաստատ շատ են։

Պողոսյանը նշել է, որ մինչ պատերազմը գյուղն ուներ 500 բնակիչ, այս պահին Դավիթ բեկում 440 փաստացի ապրող կա։ Գյուղում գազամատակարարում չունեն, պատերազմից հետո 50 հա սեփականաշնորհված հողերն անցել է ադրբեջանական կողմին։

Սահմանին մոտ հողերում պատերազմի պատճառով գյուղացիները ցանք չէին կատարել, բայց խոտհարքը կազմակերպել են ու ավարտին հասցրել։
Zinvor.info

Հեշթեգներ. Դավիթ-Բեկ   Ադրբեջան  


Լրահոս