Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշայում է
 Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշայում է
09:57     31 07 2021    
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի Շուշա բերդաքաղաք:

Թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից Շուշայի ավերման մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշան շուտով կվերականգնվի:

Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահները միասին շրջել են բերդաքաղաքում:

Շենթոփն ուղերձ է հղել Հայաստանին՝ կոչ անելով հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից: Նա նշել է, որ խաղաղությունն առաջին հերթին Հայաստանի ժողովրդին է անհրաժեշտ:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Շուշա  


Լրահոս