Հիքմեթ Հաջիև. Հնարավորինս կարճ ժամանակում օգնության խմբերը կուղևորվեն եղբայրական երկիր
  Հիքմեթ Հաջիև.  Հնարավորինս կարճ ժամանակում օգնության խմբերը կուղևորվեն եղբայրական երկիր
11:44     30 07 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ Ադրբեջանից Թուրքիա կուղարկվեն օգնության խմբեր՝ անտառային հրդեհները մարելու և դրանց լայնածավալ տարածումը կանխելու համար:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Այս կապակցությամբ պետության ղեկավարը անհրաժեշտ հանձնարարականներ և ցուցումներ է տվել վարչապետին և Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Համապատասխան պետական կառույցները կապվել են թուրքական կողմի հետ, և հնարավորինս կարճ ժամանակում օգնության խմբերը կուղևորվեն եղբայրական երկիր», - ասել է Հ.Հաջիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս