ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
|
|
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը.
|
«Համանախագահները մտահոգությամբ են հետևում Հայաստան-Ադրբեջան սահմանի եկայնքով տեղի ունեցող վերջին միջադեպերին, այդ թվում՝ զոհերի մասին լուրերին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ինչպես նաև ամբողջովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին այլ համատեղ համաձայնագրերով ստանձնած պարտավորվածությունները:
Համանախագահները վերահաստատում են առկա բոլոր հիմնական հարցերի շուրջ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո երկկողմ անմիջական խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:
Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:
Հեշթեգներ.
ԵԱՀԿ
Ադրբեջան
Հայաստան