Zinvor.info-յի փոխանցմամբ՝ մարդիկ ծաղիկներ են դնում նահատակների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցում։
Նշենք, որ 1990 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հրամանով Բաքու և Ադրբեջանի մի քանի շրջաններ մեցվեցին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, Պետական անվտանգության կոմիտեի և ներքին գործերի նախարարության զորամասեր, որոնք դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակչության նկատմամբ, սպանվեցին, վիրավորվեցին և անհետ կորան հարյուրավոր մարդիկ։ Մինչև արտակարգ դրություն հայտարարելը, զինվորականները դաժանաբար սպանեցին 82 մարդու, ևս 20-ին՝ ծանր վիրավորեցին։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մի քանի օրվա ընթացքում Բաքվում սպանվեց 21 մարդ։ Եվս ութ մարդ սպանվեց այն շրջաններում և քաղաքներում, որտեղ արտակարգ դրություն չէր հայտարարվել՝ հունվարի 25-ին Նեֆթչալայում և հունվարի 26-ին Լենքորանում։
Բաքու և երկրի շրջաններ անօրինական զորքեր մտցնելու հետևանքով սպանվեց 147 մարդ, 744-ը՝ վիրավորվեց։
Զոհվածների մեջ կային կանայք, երեխաներ, տարեցներ, բուժաշխատողներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ։