Fitch Ratings. Ադրբեջանի հետ խաղաղությունը կարող է բարձրացնել Հայաստանի վարկանիշը
  Fitch Ratings.  Ադրբեջանի հետ խաղաղությունը կարող է բարձրացնել Հայաստանի վարկանիշը
12:20     17 01 2026    
Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Fitch Ratings-ին։

Fitch-ը վերանայել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթային թողարկողի դեֆոլտի վարկանիշի (LTFC IDR) կանխատեսումը՝ «Կայուն»-ից «Դրական»-ի և հաստատել վարկանիշը BB- մակարդակում։

«Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են համատեղ հռչակագիր, որի նպատակն է հասնել խաղաղության համաձայնագրի, որը զգալիորեն նվազեցնում է կարճաժամկետ հեռանկարում ռազմական էսկալացիայի ռիսկերը։ Առևտուրը Ադրբեջանի հետ և Ադրբեջանի միջոցով աստիճանաբար բացվում է։ Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես զգալիորեն բարելավվում են, և, ըստ հաղորդումների, Թուրքիայի կառավարությունը քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը», - նշում է Fitch-ի զեկույցում։

Գործակալությունը համարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հետևողական իրականացմամբ և Թուրքիայի հետ սահմանի բացմամբ կարող է լրացուցիչ աճի ներուժ առաջանալ՝ Հայաստանի միջնաժամկետ տնտեսական հեռանկարի համար։

Fitch-ը որպես գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել վարկանիշի վրա, նշում է աշխարհաքաղաքական ռիսկերը մեծացնող և քաղաքական ու տնտեսական կայունությունը խաթարող իրադարձությունները, օրինակ՝ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի խափանումը։

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ վարկանիշի բարձրացմանը կարող են հանգեցնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհաքաղաքական ռիսկերի կայուն նվազումը և ներքաղաքական անորոշությունը, օրինակ՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում զգալի առաջընթացի շնորհիվ։
Zinvor.info

Հեշթեգներ. Fitch-Ratings   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս