Զախարովան արտահայտվել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարության մասին
|
|
|
|
Նախ, խոսքը լրագրողի կարծիքի մասին է, ընդգծեմ, կարծիքը։ Երկրորդը, այս կարծիքը հայտնել է լրագրողը կամ հեռուստահաղորդավարը, բայց այն արտահայտվել է «Սոլովյև ԼԱՅՎ» մասնավոր հեռուստաալիքով։
|
Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի սկանդալային հայտարարությունը Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների մասին։
«Երրորդը, ես կարդացի մեջբերումները, ես հիմնվեցի ոչ թե համատեքստից դուրս բերված արտահայտությունների, ոչ թե անուղղակի խոսքի վրա։ Ես հիմնվեցի ուղղակի խոսքի վրա։ Այսպես, այս կարծիքը ձևակերպվել է հարցի տեսքով։ հայտարարություններ չկային։ Այնտեղ կարծես հարց կար, չգիտեմ՝ հռետորական է, թե նույնիսկ ավելին, դա ինձ համար չէ այլևս։
Բացի ամեն ինչից, չորրորդը, այս արտահայտությունները հստակ, բացարձակապես ակնհայտորեն, սադրիչ ձևով ներկայացվել են բազմոցային վերլուծաբանների կողմից, գրեթե որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում։
Հեշթեգներ.
Զախարովա
Սոլովյով