ADEX-2026. Բաքվի ցուցահանդեսում կներկայացվեն պաշտպանական արդյունաբերության նորագույն տեխնոլոգիաները
  ADEX-2026. Բաքվի ցուցահանդեսում կներկայացվեն պաշտպանական արդյունաբերության նորագույն տեխնոլոգիաները
16:56     13 01 2026    
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում կանցկացվի ADEX-2026 Ադրբեջանի 6-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսը։

Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ ցուցահանդեսում կներկայացվեն պաշտպանական արդյունաբերության նորագույն տեխնոլոգիաներ, զենքի համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, հսկողության սարքեր և այլ նորարարական լուծումներ։

ADEX-2026-ը լայն հնարավորություններ կբացի մասնակիցների, փորձագետների և այցելուների համար՝ ծանոթանալու պաշտպանական արդյունաբերության նոր արտադրանքին և տեխնոլոգիաներին, կնպաստի փորձի փոխանակմանը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը դաշնակից և բարեկամ երկրների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. ADEX-2026   Բաքու  


Լրահոս