Հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի նոյեմբերի 11-ից սկսած
  Հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի նոյեմբերի 11-ից սկսած
09:29     30 07 2021    
2020թ․ նոյեմբերի 11-ից՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ։

Նրանցից 24-ը մարտական կորուստներն են, սպանվել են այնպիսի միջադեպերի ժամանակ, ինչպիսիք են Չայլագգալա-Կոհնե Թաղլարի վրա հարձակումը, Ղարաբաղի մյուս տարածքներում շրջափակված հայ զինծառայողների սպանությունները, 2021-ի մայիս-հուլիսին սահմանային բախումները, ինչպես նաև ականի պայթյունները։

Միաժամանակ գրանցվել է 42 ոչ մարտական կորուստ, այդ թվում՝ ինքնասպանություններ, մահեր հիվանդություններից, ավտովթարներից, սպանություններից և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներից։

Նույն ժամանակահատվածում անհետ կորել է 3 հայ զինծառայող։ Նրանցից մեկը՝ ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը, մայիսի 18-ին ինքնակամ լքել էր Վարդենիսի զորամասը։ Նրան գտնելու մասին տեղեկություն դեռևս չկա։ Իսկ հուլիսի 14-ին Սյունիքի Սև լճի հատվածում կորել էր կապը զինծառայողներ Ա․ Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի հետ։ Մինչ օրս նրանք չեն հայտնաբերվել:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ   Ճգնաժամ  


Լրահոս