Գերմանիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերականգնել հրադադարի ռեժիմը
 Գերմանիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերականգնել հրադադարի ռեժիմը
16:54     29 07 2021    
Գերմանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված դաժան էսկալացիան խորապես մտահոգիչ է: Գերմանիան երկու կողմերին էլ հրադադարի պահպանման և ուժերի ներածին չափով մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է անում», - գրել է պաշտոնյան:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերմանիա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս