Ռահմոնը շնորհավորել է Ալիևին
  Ռահմոնը շնորհավորել է Ալիևին
17:07     22 12 2025    
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Ուղերձում Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ուրախալի է, որ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը վստահորեն շարժվում է կայուն և համապարփակ զարգացման ճանապարհով։ Պետության ղեկավարի պաշտոնում Ձեր նվաճումները մեծ հեղինակություն և հարգանք են բերել Ձեզ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Կցանկանայի օգտվել այս առիթից՝ հատկապես նշելու Ձեր շարունակական ուշադրությունը՝ Տաջիկստանի և Ադրբեջանի միջև բարեկամության և համագործակցության տարբեր ասպեկտների հետագա ամրապնդման նկատմամբ։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք զարգացնել մեր երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ հիմնվելով մեր միջև ձևավորված վստահելի քաղաքական երկխոսության և սերտ բարեկամության վրա», - ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Տաջիկստան   Ադրբեջան