Պեսկովը արձագանքել է սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու առաջարկը
Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել։ Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Մոսկվան պատրաստ է պահպանության տակ առնել հայկական սահմանը և արդյոք չի վախենում Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից:
«Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Փաշինյանի առաջարկը կատարելու պատրաստակամության վերաբերյալ ճշտող հարցին ի պատասխան` Պեսկովն ասել է․ «Երևանի հետ շփումները շարունակվում են»։