Մակա Բոչորիշվիլի. Ադրբեջանը կարևոր գործընկեր է Վրաստանի համար
  Մակա Բոչորիշվիլի.  Ադրբեջանը կարևոր գործընկեր է Վրաստանի համար
12:29     12 12 2025    
Ադրբեջանը կարևոր գործընկեր է Վրաստանի համար, և սերտ հարաբերությունները պահանջում են բարձր մակարդակի շարունակական քաղաքական երկխոսություն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Թուրքմենստանում լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի և Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեի և Ալի Ասադովի վերջերս կայացած հանդիպումը։

«Մենք այս երկրի [Ադրբեջանի - խմբ.] հետ շատ կարևոր երկկողմ օրակարգ ունենք, և կարևոր է, որ մեր երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը քննարկվեն ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանը կարևոր գործընկեր է Վրաստանի համար, և այս սերտ հարաբերությունները պահանջում են նաև ամենօրյա քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով», - ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Բոչորիշվիլի   Ադրբեջան  


Լրահոս