Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Շուշայում լրագրողներին հայտարարել է՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններն աշխարհում չունեն իրենց նմանը. «Սա հիանալի արտահայտել է հանգուցյալ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» բառերով: Բնականաբար բոլորը տեսել են, որ այս գաղափարը բաղկացած է ոչ միայն կարգախոսից: 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած նյութական և բարոյական աջակցությունը ևս մեկ անգամ հաստատեց այս խոսքերի իսկությունը: Շուրջ մեկ ամիս առաջ Շուշայում՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված Շուշայի հռչակագիրը, միջպետական հարաբերությունները հասցրեց շատ բարձր մակարդակի»:
«Ես շատ հիացական կարծիքներ եմ լսել Շուշայի մասին: Մենք գիտենք, որ դա հարուստ մշակույթ ունեցող քաղաք է:
Մեզ համար հետաքրքիր էր ամեն ինչ տեսնել մեր աչքերով, Շուշա ժամանումը հուզիչ էր: Մենք ժամանեցինք գիշերը, այնպես որ դեռ ժամանակ չունեինք շրջել քաղաքում, բայց այսօր մենք հնարավորություն կունենանք տեսնել քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ: Այն, ինչ մենք տեսանք Շուշայում, ցավ առաջացրեց մեր սրտում, իրեն քաղաքի տերը համարողը, նրան չէր դնի այդպիսի ողբալի վիճակի մեջ: Դա կարող էին անել միայն զավթիչները: Նրանք քարը քարի վրա չթողեցին ոչ միայն Շուշայում, այլ ամենուրեք, որտեղ ոտք են դրել նրանք: Մենք ականատես դարձանք Շուշայում անցկացվող շինարարական-վերականգնման աշխատանքներին: Հավատում եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Շուշան, որն իրավամբ համարվում է ադրբեջանական մշակույթի մայրաքաղաքը, կվերադառնա իր նախկին տեսքին», - նշել է Մ. Շենթոփը:
Հիշեցնենք, որ Շուշա են մեկնել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ասամբլեայի նախագահ Ասադ Քայսերը: