ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ առարկայական քննարկումներին
 ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ առարկայական քննարկումներին
10:40     29 07 2021    
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել:

Միացյալ Նահանգները կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական քննարկումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս