Բոզումբաև. Ակտաուի մոտ AZAL-ի ինքնաթիռի վթարի հետաքննությունը մոտենում է ավարտին
  Բոզումբաև.  Ակտաուի մոտ AZAL-ի ինքնաթիռի վթարի հետաքննությունը մոտենում է ավարտին
11:28     03 12 2025    
Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կողմից՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետաքննությունը մոտենում է ավարտին։

Ինչպես հաղորդում է Informburo.kz-ն, այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։

Նա հիշեցրել է, որ վթարից հետո սկսվել է երկու հետաքննություն։

«Մեկը քրեական մասն է, որը վարում է Գլխավոր դատախազությունը։ Այնտեղ նրանք կապի մեջ են իրենց ռուսաստանցի գործընկերների հետ։ Եվ երկրորդ մասը վերաբերում է՝ տրանսպորտի նախարարության կողմից անցկացվող հետաքննությանը, որը գտնվում է իր վերջնական փուլում։ Հետևաբար, մենք այժմ սպասում ենք լիցենզավորողների, կամ տեխնոլոգիաների, ավիացիոն գործիքների և այլնի սեփականատերերի վերջնական եզրակացություններին։ Եվ սկզբունքորեն, մենք պատրաստ ենք ավարտել տրանսպորտի նախարարության հետաքննությունը, գուցե այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին», - ասել է Բոզումբաևը՝ Մաջիլիսի (խորհրդարան) նիստի ժամանակ։

Նա նաև հավելել է, որ Գլխավոր դատախազության հետաքննության մեջ նույնպես առաջընթաց է գրանցվել. «Դուք լսել եք հարևան պետությունների ղեկավարների հայտարարությունները: Հետևաբար, մենք հույս ունենք, որ հաջորդ տարի այնտեղի հարցը նույնպես կավարտվի»,- եզրափակել է Բոզումբաևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Բոզումբաև   AZAL