Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի միջև
|
|
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերի հետ, հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ -ին:
|
Կողմերը քննարկել են՝ տարածաշրջանում առկա իրավիճակը և եռակողմ հայտարարություններին վերաբերող հարցերի կարգավորումը:
Մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանին առկա լարվածության կապակցությամբ` Ֆիլիպ Ռիկերը ընդգծել է իրավիճակի կայունացման կարևորությունը:
Նախարար Ջեյհուն Բայրամովը Ռիկերին տեղեկացրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության, հատկապես Հայաստանի կողմից վերջին սադրանքների, ադրբեջանական դիրքերի ինտենսիվ գնդակոծումների մասին, որի արդյունքում հուլիսի 23 -ին ադրբեջանցի զինծառայող է զոհվել, իսկ հուլիսի 28 -ին երկու զինվոր է վիրավորվել: Նշվել է, որ ի պատասխան այս սադրանքների՝ ադրբեջանական կողմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ:
Հեշթեգներ.
Ադրբեջան.ԱԳՆ
ԱՄՆ