Ադրբեջանի հիմնական մասը կապ կստանա Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ
 Ադրբեջանի հիմնական մասը կապ կստանա Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ
16:10     29 07 2021    
Անկարան հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կարեւոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար: Յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոստումը Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կապ կստանա Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Բացի այդ, տրանսպորտային միջանցք է ստեղծվելու Թուրքիայի եւ ասիական երկրների միջեւ: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, եւ յուրաքանչյուր կողմ պետք է տեր կանգնի իր խոսքին: Միջանցքը պետք է բաց լինի»,- ասել է Շենթոփը:

Նա նաեւ պնդում էր Բաքվի եւ Երևանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: «Հայաստանում ընտրություններ անցկացվեցին, հաղթեց Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, հայ ժողովուրդը ցույց տվեց, որ կողմ է զինադադարին: Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը եւս պատերազմ է ցանկանում, որոշակի շրջանակներ կողմ են դրան: Հայաստանը պետք է հասկանա, որ հակառակ դեպքում կրկին դառը հետեւանքներ կլինեն»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախիջեւան   Թուրքիա  


Լրահոս