Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերթական ճեպազրույցի ժամանակ։
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի մի քանի շրջանների վրա այսօր իրականացված լայնածավալ հրթիռային հարվածները և ԱԹՍ-ների գրոհները, որոնց հետևանքով, ըստ տեղեկությունների, Կիևում զոհվել է առնվազն վեց մարդ, իսկ Չեռնոմորսկում՝ երկու։ Հաղորդվում է նաև, որ հարձակման հետևանքով վիրավորել են բազմաթիվ քաղաքացիական անձինք, վնասել են բնակելի շենքեր և էներգետիկ ենթակառուցվածքներ, ինչպես նաև Կիևում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը», - ընդգծել է Դյուժարիկը։
Նա նշել է, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են։
«Դրանք (հարձակումները – խմբ.) անընդունելի են, որտեղ էլ որ տեղի ունենան, և պետք է անհապաղ դադարեցվեն։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է դիվանագիտական շենքերի անձեռնմխելիության սկզբունքի մասին», - նշել է Գուտերեշի մամուլի քարտուղարը։