Ինչու հեռացրեցին Հայաստանի ՊՆ նախարարին. «Ժողովուրդ»
Ինչու հեռացրեցին Հայաստանի ՊՆ նախարարին.  «Ժողովուրդ»
11:39     29 07 2021    
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա մտերիմները, շրջապատող մարդիկ փորձել են կապ հաստատել նրա հետ եւ հասկանալ հրաժարականի պատճառները:

Բանն այն է, որ իրականում Վաղարշակ Հարությունյանի հրաժարականն անակնկալ է եղել շատերի համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանն ասել է, թե անհանգստանալու որեւէ պատճառ առկա չէ, պարզապես փոփոխությունների գործընթաց է սկսվել, որին պետք է նորմալ վերաբերվել:

Ըստ էության, նա իր մտերիմ պաշտոնատար անձ հանդիսացող ընկերներին այդպես է բացատրել իր հեռանալը համակարգից՝ ասելով, թե որեւէ այլ խնդիր առկա չէ: Մինչդեռ լուրեր կան, որ հնարավոր է՝ ՌԴ- ում Հայաստանի դեսպան նշանակվի:

Հիշեցնենք, որ այժմ Արշակ Կարապետյանը, որը մինչ այդ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, այժմ նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ ըստ էության նաեւ կատարում է նախարարի պարտականությունները:

Բանն այն է, որ նախարարներ կարող են նշանակվել միայն նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո՝ հնգօրյա ժամկետում: Այժմ կառավարության անդամները պաշտոնակատարներ են»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստանի-ՊՆ  


Լրահոս