Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
 Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
16:35     14 11 2025    
Նոյեմբերի 14-ին՝ Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Դեսպանին կոշտ բողոք է ներկայացվել կապված նրա հետ, որ նոյեմբերի 14-ին գիշերը, ժամը 1:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հարձակումների ժամանակ՝ «Իսկանդեր» տիպի հրթիռրից մեկը ընկել է Ադրբեջանի դեսպանատան տարածք։ Համապատասխան նոտա է ներկայացվել դեսպանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս