Լրտեսության մեջ մեղադրվող հայերը Բաքվում դատապարտվել են 15 տարվա ազատազրկման
 Լրտեսության մեջ մեղադրվող հայերը Բաքվում դատապարտվել են 15 տարվա ազատազրկման
15:15     28 07 2021    
Բաքվում ավարտվեց Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատական նիստում դատախազը նրանցից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում:

Ելույթ են ունեցել մեղադրյալների փաստաբանները, որից հետո մեղադրյալները հանդես են եկել վերջին խոսքով:

Նրանք ներողություն են խնդրել. «Մենք շնորհակալություն ենք հայտնում դատարանի և քննչական մարմինների բոլոր աշխատակիցներին: Նրանք մեզ հետ լավ են վերաբերվել»:

Հետո ընթերցվել է դատավճիռը:

Դավթյանն ու Սուջյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Պատիժը կրելուց հետո մեղադրյալները պետք է վտարվեն Ադրբեջանից:

Առաջին 5 տարին Դավթյանն ու Սուջյանն անցկացնելու են բանտում, իսկ ժամկետի մյուս մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս