Պուտինը զանգահարել է Ալիևին. օրակարգում են առևտուրը, էներգետիկան և տրանսպորտը
  Պուտինը զանգահարել է Ալիևին. օրակարգում են առևտուրը, էներգետիկան և տրանսպորտը
14:38     24 10 2025    
Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ' այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ի շարունակություն հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր։

Պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հարցում։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտներ։ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ալիև  


Լրահոս