Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին Բաքվում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Իր հերթին, Շենթոփը նշել է, որ հռչակագիրը կամրապնդի կապերը երկու երկրների միջև:
Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է անհապաղ Ադրբեջանին փոխանցի ականապատ դաշտերի քարտեզները:
Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Շուշա կարևոր նշանակություն ունի:
«Շուշայի հռչակագիրը հանդիսանում է մեր մեծ հաջողություններից մեկը: 44-օրյա Հայրենական պատերազմում Թուրքիան աջակցեց Ադրբեջանին: Մենք զգացինք նրա աջակցությունը, որը շարունակվում է նաև այսօր, այդ իսկ պատճառով մենք մեծ հպարտություն ենք զգում», - ասել է Բայրամովը: