«Որպես առաջին քայլ՝ մենք եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շենթոփը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Ըստ նրա, ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, քայլեր են ձեռնարկվում ռազմական ոլորտում համագործակցության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:
Գաֆարովան նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: Նա ասել է, որ Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունն Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզներ տրամադրելու հարցում: