Շենթոփ. «Շուշայի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել»
  Շենթոփ.  «Շուշայի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել»
12:17     28 07 2021    
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Շուշայի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար»:

«Որպես առաջին քայլ՝ մենք եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շենթոփը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Ըստ նրա, ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, քայլեր են ձեռնարկվում ռազմական ոլորտում համագործակցության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:

Գաֆարովան նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: Նա ասել է, որ Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունն Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզներ տրամադրելու հարցում:
Zinvor.info

Հեշթեգներ. Շենթոփ   Շուշայի-հռչակագիր  


Լրահոս