«Լարվածության սրման համար պատասխանատվություն է կրում Հայաստանը». Լեյլա Աբդուլլաևա
 «Լարվածության սրման համար պատասխանատվություն է կրում Հայաստանը».  Լեյլա Աբդուլլաևա
10:49     28 07 2021    
«Ադրբեջանա-հայկական սահմանին լարվածության սրման համար պատասխանատվություն է կրում Հայաստանը»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Twitter- ում հայտնել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, ադրբեջանական բանակի դիրքերը՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քելբեջարի հատվածում կրկին ենթարկվել են գնդակոծության: Վիրավորվել է 2 ադրբեջանցի զինծառայող:

Երկու պետությունների պետական սահմանի երկայնքով լարվածության աճի ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի վրա», - նշել է Լ. Աբդուլլաևան:
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլլաևա  


Լրահոս