Բայրամովը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
 Բայրամովը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
11:23     10 10 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին Х սոցիալական ցանցում հայտնել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Արտգործնախարարը, ընդգծելով Ադրբեջանի նվիրվածությունը մշակութային դիվանագիտությանը, հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը Ադրբեջանում անցկացված 3-րդ ԱՊՀ խաղերի հաջող կազմակերպման մասին և երախտագիտություն հայտնել Լաչինի՝ որպես 2025 թվականի ԱՊՀ մշակույթի մայրաքաղաքի թեկնածությանը աջակցելու համար։

Անդրադառնալով անվտանգության մարտահրավերներին, նախարարն ընդգծել է՝ ահաբեկչության, ծայրահեղականության և միջազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարի համակարգված ջանքերի անհրաժեշտությունը։

Խոսելով Չեռնոբիլի ողբերգության 40-ամյակի մասին՝ Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է դրա երկարաժամկետ մարդասիրական և բնապահպանական հետևանքները և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, ովքեր զոհվել են, ինչպես նաև փրկարարների, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների, որոնք մասնակցել են վթարի վերացման աշխատանքներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ԱՊՀ  


Լրահոս