Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին AZAL-ի ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակի անձնական վերահսկողության համար
  Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին AZAL-ի ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակի անձնական վերահսկողության համար
16:56     09 10 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին AZAL-ի ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակը անձնական վերահսկողության տակ պահելու համար, հաղորդում է Zinvor.info-ն։

«Կուզենայի շնորհակալություն հայտնել Ձեզ այս իրավիճակը անձնական վերահսկողության տակ պահելու համար։ Դուք անձամբ եք վերահսկում հետաքննությունը, և մենք կասկած չունեինք, որ այն օբյեկտիվորեն կպարզի ամեն ինչ։ Հետևաբար, կուզենայի կրկին երախտագիտություն հայտնել, որ Դուք անհրաժեշտ համարեցիք մեր հանդիպման ժամանակ հատուկ անդրադառնալու այս հարցին», - ասել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը իրավական գնահատական կտա AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր պաշտոնատար անձանց գործողություններին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   AZAL   Պուտին  


Լրահոս