Պուտին. Ռուսաստանը իրավական գնահատական կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողություններին՝ կապված AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ
  Պուտին. Ռուսաստանը իրավական գնահատական կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողություններին՝ կապված AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ
16:26     09 10 2025    
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են՝ չնայած նրբերանգներին, ընդգծել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման թափը պահպանելու համար, հավելել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ երկրների միջև համագործակցությունը կշարունակվի դաշնակցային ոգով։

***

AZAL-ի ինքնաթիռի վթարի պատճառները պարզ դարձան միջադեպի մանրակրկիտ վերլուծությունից հետո, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանը իրավական գնահատական կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողություններին՝ կապված AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ, հավելել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված փոխհատուցում տրամադրելու համար։

Պուտինը հավելել է, որ AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակը վերջնականապես լուծելու համար ժամանակ է պետք։

Նա հայտարարել է, որ AZAL-ի ինքնաթիռի կործանման պատճառների մասին, որոնք նա կիսվել է Ալիևի հետ, տեղեկացվել է նախանցյալ օրը։

Ռուսաստանի նախագահը նաև Ալիևին ասել է, որ հանդիպումից առաջ ինքը ճշտել է, արդյոք չկան լրացուցիչ մանրամասներ ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Պուտին   AZAL  


Լրահոս