Ալի Նագիև. Աղդերեում հայտնաբերվել է հերթական զանգվածային գերեզման
  Ալի Նագիև. Աղդերեում հայտնաբերվել է հերթական զանգվածային գերեզման
14:30     09 10 2025    
Այս տարի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, համապատասխան պետական մարմինների մասնագետների հետ համատեղ, երեք անգամ որոնողական աշխատանքներ է անցկացրել՝ ։Քելբեջարի շրջանի Մուրովդաղ լեռնաշղթայում, որը տարբերվում է բարդ տեղանքով և խիստ կլիմայով:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը՝ Բաքվում անցկացվող՝ «Ջանքերի համատեղում և համագործակցության ընդլայնում՝ անհետ կորածների հարցը լուծելու համար» միջազգային համաժողովում։

Նրա խոսքով՝ Քելբեջարի շրջանում որոնողական գործողություններ իրականացվել են նաև նախկինում, բայց այս տարի գործընթացը անցկացվել է համակարգված՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, որոնց շնորհիվ արդյունք է ձեռքբերվել։

«Մասնագետները ներկայումս շարունակում են որոնողական աշխատանքները և պեղումները Աղդերեի շրջանում։ Ինձ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ բլրի վրա, որը նախկինում մարտական դիրք էր, հայտնաբերվել է հերթական զանգվածային գերեզման։ Նախնական տվյալներով՝ այնտեղ թաղված են ավելի քան 10 ադրբեջանցի զինծառայողների մնացորդներ։ Միջոցառման ծրագրի համաձայն՝ համաժողովի մասնակիցները վաղը կայցելեն այդ տարածք», - նշել է Ալի Նագիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Նագիև   Աղդերե  


Լրահոս