Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ
  Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ
16:20     07 10 2025    
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին  


Լրահոս