Ալիևը ելույթ է ունենում Գաբալայում ընթացող ԹՊԿ գագաթնաժողովում
  Ալիևը ելույթ է ունենում Գաբալայում ընթացող ԹՊԿ գագաթնաժողովում
14:01     07 10 2025    
Գաբալայում ընթանում է Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովը: Միջոցառմանը ելույթ է ունենում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

***

Տրանսպորտային-հաղորդակցական կապերը ռազմավարական նշանակություն ունեն Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում իր ելույթում։

Ընդգծելով, որ տրանսպորտի, հաղորդակցության, տարանցման և այլ ոլորտներում Թյուրքական աշխարհի ներուժի օգտագործման ուղղությամբ կատարված աշխատանքը հանգեցրել է համաշխարհային նշանակության նախագծերի իրականացմանը՝ պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը ակտիվ մասնակից է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներին։

Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   ԹՊԿ  


Լրահոս