Ալիևը և Մակրոնը քննարկել են Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների հեռանկարները
  Ալիևը և Մակրոնը քննարկել են Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների հեռանկարները
09:22     03 10 2025    
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում գրանցված առաջընթացի կապակցությամբ։

Իլհամ Ալիևը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, ընդգծել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռք բերված արդյունքների պատմական նշանակությունը։ Պետության ղեկավարը նշել է, որ ներկայումս մի շարք ոլորտներում փոխադարձ աշխատանք է տարվում խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացման համար։

Հանդիպման ժամանակ նաև կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Մակրոն  


Լրահոս