Զելենսկին՝ Կոպենհագենում Ալիևի հետ կայացած հանդիպման մասին
  Զելենսկին՝ Կոպենհագենում Ալիևի հետ կայացած հանդիպման մասին
09:14     03 10 2025    
Այսօր Կոպենհագենում ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք քննարկեցինք էներգետիկ հարցեր և պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցությունը։

Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանի նախագահին Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իր սկզբունքային և հետևողական աջակցության համար։ Մենք նաև քննարկեցինք արդար խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտականջանքերը, ինչպես նաև էներգետիկ հարցեր և պոտենցիալ պաշտպանական համագործակցությունը։ Պայմանավորվեցինք հետագա շփումների վերաբերյալ։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանին աջակցության համար», - ընդգծել է Զելենսկին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս