Եվրոպական խորհրդի նախագահ. Ադրբեջանը մեզ համար կարևոր գործընկեր է
  Եվրոպական խորհրդի նախագահ.  Ադրբեջանը մեզ համար կարևոր գործընկեր է
14:05     02 10 2025    
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Կոշտայի Х սոցիալական ցանցի էջին։

«Այսօր մենք շատ կառուցողական զրույց ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Մենք շնորհավորեցինք Ադրբեջանին Հայաստանի հետ հարաբերություններում վերջերս գրանցված պատմական առաջընթացի կապակցությամբ, որը ձեռք բերվեց Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։

Սա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։

Ադրբեջանը մեզ համար կարևոր գործընկեր է, և մենք շարունակում ենք հանձնառու լինել մեր կապերի ամրապնդմանը։

Մեր Global Gateway ռազմավարության շրջանակներում մենք կշարունակենք ներդրումներ կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման գործում՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում», - գրել է Կոշտան։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոշտա   Ադրբեջան  


Լրահոս