Փարիզում կցուցադրվի Ադրբեջանում ականային ահաբեկչության հետևանքները
Փարիզում կցուցադրվի Ադրբեջանում ականային ահաբեկչության հետևանքները
10:54     29 09 2025    
Փարիզում կանցկացվի «Ականներ Ադրբեջանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդես։

Zinvor.info-յի տվյալներով՝ ցուցահանդեսը համատեղ կկազմակերպեն Ադրբեջան-Ֆրանսիա երկխոսության ասոցիացիան և «Գիլավար» լուսանկարչական ակումբը։

Բացումը կկայանա սեպտեմբերի 30-ին։ Ցուցահանդեսում կներկայացվեն հայկական օկուպացիայի ժամանակ ադրբեջանական տարածքներում տեղադրված ականների զոհերի լուսանկարները, ինչպես նաև պատերազմից հետո ականային սպառնալիքի ողբերգական հետևանքները բացահայտող լուսանկարներ։ Միջոցառման նպատակն է ուշադրություն հրավիրել ականների սարսափելի հետևանքների վրա և կոչ անել դրանք ճանաչել որպես պատերազմական հանցագործություններ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ական  


Լրահոս