Բայրամովը նախագահել է CICA-ի նախարարական նիստը
 Բայրամովը նախագահել է CICA-ի նախարարական նիստը
10:34     26 09 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախագահել է՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (CICA) ոչ պաշտոնական նիստը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։

«Այս հանդիպումը, որը համընկավ ՄԱԿ-ի 80-ամյակի հետ, հնարավորություն տվեց խորհելու մեր համաժողովի նվաճումների մասին և որոշելու դրա ապագա ուղղությունը։

Մենք շնորհակալ ենք անդամ պետությունների աջակցության համար՝ մեր նախաձեռնություններին։ Ադրբեջանի նախագահության ընթացքում հիմնական նվաճումներից են՝ CICA-ի կանանց խորհրդի և ֆինանսական գագաթնաժողովի ստեղծման գործընթացի մեկնարկը, Առաջատար համալսարանների ցանցի գործարկումը և վստահության ամրապնդումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, կլիմայական պայմաններին դիմակայելը, թվայնացումը և զբոսաշրջությունը։ Մենք շարունակում ենք ղեկավարել՝ CICA-ն լիարժեք միջազգային կազմակերպության վերածելու գործընթացը, և դրա կանոնադրության շուրջ ներառական և կոնսենսուսի վրա հիմնված բանակցություններ են անցկացվում», - նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   CICA  


Լրահոս