Բաքուն և Թեհրանը քննարկել են Արազի միջանցքի նախագիծը
 Բաքուն և Թեհրանը քննարկել են Արազի միջանցքի նախագիծը
15:01     23 09 2025    
Իրան այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է՝ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Նախարարների կաբինետից, հաղորդագրության համաձայն՝ Շահին Մուստաֆաևը շնորհավորել է Գերագույն խորհրդի նոր քարտուղարին՝ նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ընդգծվել է՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Իրանի միջև իրականացվող Արազի միջանցքի նախագծի, ինչպես նաև այլ համատեղ նախագծերի կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Թեհրան  


Լրահոս