Դեսպան. Ինձ համար մեծ պատիվ է Ֆրանսիան ներկայացնել՝ ռազմավարական նշանակություն ունեցող երկրում'
  Դեսպան.  Ինձ համար մեծ պատիվ է Ֆրանսիան ներկայացնել՝ ռազմավարական նշանակություն ունեցող երկրում'
15:24     22 09 2025    
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը նշել է, որ նրա համար մեծ պատիվ է՝ ներկայացնել Ֆրանսիան մի երկրում, որը վճռականորեն հետապնդում է խաղաղության ուղին։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ասվում է՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան սոցիալական ցանցերի էջում հրապարակման մեջ։

«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Ֆրանսիան մի երկրում, որը հարուստ է պատմությամբ, ավանդույթներով և բազմազանությամբ, որը ռազմավարական նշանակություն ունի և վճռականորեն հետապնդում է խաղաղության ուղին», - նշել է նա։

Դիվանագետը շնորհակալություն է հայտնել իր նախորդին՝ Անն Բուայոնին. «Նախևառաջ, ես կցանկանայի արտահայտել իմ խորին հարգանքը իմ նախորդին՝ Անն Բուայոնին, ով ամեն ինչ արեց Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև առկա կապերը դժվարին ժամանակներում պահպանելու համար»։

Դեսպանը ընդգծել է իր հատկապես հավատում է ֆրանսերեն լեզվի ուժին և երկխոսության, բացության և բազմազանության նկատմամբ հարգանքի արժեքների նկատմամբ, որոնք այն մարմնավորում է։
Zinvor.info

Հեշթեգներ. Դեսպան   Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս