Բայրամովը և Պարոլինը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը'
 Բայրամովը և Պարոլինը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը'
09:24     26 11 2025    
Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների ներկայիս օրակարգը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Նախարարը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իրականացման համար ձեռնարկվող գործնական միջոցառումների, ինչպես նաև տարածաշրջանում հակամարտությունից հետո տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Պարոլին  


Լրահոս