Ռուս խաղաղապահները Ղարաբաղում պաշտպանության վարժանք են իրականացրել
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում պաշտպանության վարժանք են իրականացրել
11:08     28 07 2021    
Հերթական մարտական դասընթացի շրջանակներում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ Աջդամի շրջան Սիրխավանդ դիտակետում հնարավոր խախտումները կանխելու և անվտանգությունն ապահովելու համար:

Ուսումնական կետերում դասընթացի ժամանակ խաղաղապահ զորակազմի աշխատակիցները զինծառայողներին հստակ ցույց են տվել նոր մարտավարական գործողություններ` տեղանքը լքելիս, տեխնիկան բեռնելիս, ցամաքում տեղակայված տարբեր ծածկոցներ օգտագործելով` մանևրել նշված գծի վրա, ինչպես նաև պայմանականորեն արգելափակելել ներխուժողին:

Ուսումնական կետերից մեկում ստորաբաժանման հրամանատարներին ցույց են տրվել խաղաղապահների գործնական գործողություններ՝ օգտագործելով իմիտացիայի միջոցներ կանխարգելումների և դիրքավորման վրա հնարավոր հարձակումը կանխելու վերաբերյալ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուս-խաղաղապահներ   Ղարաբաղ  


Լրահոս