Հուլիսի 27-ին, հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության աշխատակից Նասիրով Բահրուզ Թափդըգ օղլուն, ով գործուղվել էր Ջաբրայիլի շրջանի Մեհդիլի գյուղ չպայթած զինամթերքների որոնման աշխատանքներին մասնակցելու համար:
Այս մասին
Zinvor.info-ին հայտնել են ԱՀ գլխավոր դատախազությունից:
Դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են այլ դատավարական գործողություններ:
Ջաբրայիլ շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել: