Բաքուն դեռ պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ. Բայրամով
 Բաքուն դեռ պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ.  Բայրամով
13:08     27 07 2021    
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, նման հայտարարությամբ Բայրամովը հանդես է եկել Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում:

«Ադրբեջանը հանդես է եկել մի շարք առաջարկներով: Դա առնչվում է նաև Հայաստանի հետ բաց սահմանի հարցի լուծմանը` սահմանազատման հարցով քննարկումներ սկսելու միջոցով: Բացի այդ, առնչվում է նաև առաջարկին, որի մասին բազմիցս խոսել է Ադրբեջանի նախագահը, այն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստկամությունը: Ցավոք, մենք դեռ արձագանք չենք ստացել Հայաստանից այդ առաջարկների վերաբերյալ», - ասել է Բայրամովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս