Թուրքիայի մեջլիսի նախագահը կայցելի Շուշա և Ֆիզուլի
 Թուրքիայի մեջլիսի նախագահը կայցելի Շուշա և Ֆիզուլի
11:54     27 07 2021    
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հուլիսի 27-ին Բաքվում կայանալիք հանդիպմանը տեղի կունենա «Բաքվի հռչակագրի» ստորագրման արարողությունը: Արարողությունից առաջ Շենթոփը, ինչպես նաև մյուս խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հուլիսի 28-ին ակնկալվում է Թուրքիայի մեջլիսի նախագահի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թուրքիա վերադառնալուց առաջ նա այցելելու է ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի և Ֆիզուլի:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ֆիզուլի   Շուշա  


Լրահոս