Ալիևը և Դաութին քննարկել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև էներգետիկ համագործակցությունը
 Ալիևը և Դաութին քննարկել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև էներգետիկ համագործակցությունը
14:48     25 08 2025    
Օգոստոսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութիին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Սթիվեն Դաութին շնորհավորել է Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված պատմական արդյունքների համար և հայտնել Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը աջակցելու այս գործընթացին։ Հյուրը նշել է Վաշինգտոնում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության օրակարգի առաջխաղացման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ և գոհունակություն հայտնել քաղաքական հարաբերությունների ներկայիս վիճակից։ Նշվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում և կրթության բնագավառում համագործակցության լայն հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Դաութ  


Լրահոս